Մատչելիության հղումներ

Վրաստանում բողոքի ակցիաները շարունակվում են, միակ պահանջը ներքին գործերի նախարարի հրաժարականն է


Վրաստանում երեկ արդեն 11-րդ օրը բողոքի ակցիաները շարունակվել են։ Ցուցարարների միակ պահանջը ներքին գործերի նախարարի հրաժարականն է: Նրանք խոստանում են դադարեցնել բողոքի ակցիաներ, եթե Գեորգի Գախարիան հրաժարական ներկայացնի։ Այս մասին նրանք հայտարարել են Facebook սոցիալական ցանցի միջոցով։

Հակակառավարական ցույցերի մասնակիցները ներքին գործերի նախարարին են համարում հունիսի 21-ի լուսադեմին Թբիլիսիում խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու գլխավոր պատասխանատուն:

Արցունքաբեր գազի, ռետինե փամփուշտների կիրառման հետևանքով ավելի քան 240 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, երկու հոգի կորցրել է տեսողությունը։

Վրաստանում ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվել է անցած հինգշաբթի: Հանրային դժգոհության առիթ է դարձել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ՝ պատմական դարձած նիստը, որի ընթացքում հակավրացական հայացքներով հայտնի ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի համար նախատեսված տեղում, ինչը Թբիլիսիում ընկալեցին որպես վրացական պետականության նվաստացում:

Այդ տեսարանը զայրույթի մեծ ալիք է բարձրացրել՝ վերածվելով բողոքի բազամահազարանոց ակցիաների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG