Արևելյան և Արմտյան Եվրոպայում սաստիկ շոգը պահպանվում է: Մի շարք երկրներում ռեկորդային բարձր ջերմաստիճանը չի նվազում: Ֆրանսիայում այն հատել է 45 աստիճանի սահմանը:
Լեհաստանում, Չեխիայում, Գերմանիայում առավելագույն բարձր ջերմաստիճանը հասնում է 38 աստիճանի:
Ամենաշոգ եղանակը Ֆրանսիայի հարավում և Իսպանիայում է: Մի քանի օր շարունակ ջերմաստիճանը անցնում է 40 աստիճանը: Իսպանիայի որոշ շրջաններում հրդեհների պատճառով իրավիճակը բարդանում է:
Ներկայիս բարձր ջերմաստիճանի պատճառը աֆրիկյան Սահարայից եկող տաք օդն է: Օդերևութաբանները արդեն արձանագրում են, որ անցնող հունիս ամիսը մի շարք երկրներում համարվում է ամենաշոգը պատմության ընթացքում, ինչը գլոբալ տաքացման ևս մեկ ապացույց է:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, ով փորձում է եղանակի փոփոխության դեմ պայքարի ավելի մեծ ջանքեր ներգրավել, հայտարարել է, որ ներկայիս եղանակային պայմանները ստիպում են վերանայել կենցաղային սովորությունները և համակերպվել նոր իրականությանը։