Մատչելիության հղումներ

Ինչպես ինքն իրեն առաջացել է, այնպես էլ ինքն իրեն կանհետանա. Մերկելն՝ իր ինքնազգացողոթյան մասին


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե հասկանում է լրագրողների հարցերը իր առողջության հետ կապված, սակայն հավաստիացրել է՝ իր հետ ամեն ինչ կարգին է:

Գերմանական կառավարության ղեկավարի մոտ մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ տրեմորի՝ մարմնի դող է նկատվում:

Իր ինքնազգացողության մասին, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, Մերկելը, մասնավորապես, ասել է. «Վստահ եմ՝ ինչպես ինքն իրեն առաջացել է, այնպես էլ ինքն իրեն կանհետանա: Հատուկ որևէ բան չկա: Ինձ մոտ ամեն ինչ լավ է»:

64-ամյա Մերկելը անցած հինգշաբթի օրը հերթական անգամ սաստիկ դողի նոպա է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի մոտ ընդունելության ժամանակ: Նախորդ անգամ Գերմանիայի առաջնորդը նույն իրավիճակում էր հայտնվել հունիսի 18-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG