Մատչելիության հղումներ

Իտալիան հերթական անգամ հրաժարվում է թույլատրել միգրանտներ տեղափոխող նավի մուտքը երկիր


Միգրանտներ տեղափոխող նավ Իտալիայում, արխիվ
Միգրանտներ տեղափոխող նավ Իտալիայում, արխիվ

Իտալիայի իշխանությունները հերթական անգամ հրաժարվում են թույլատրել միգրանտներ տեղափոխող նավի մուտքը երկիր: Լամպեդուզայի ափերի մերձակայքում օրեր շարունակ թույլտվության սպասող մոտ չորս տասնյակ միգրանտների փորձել է աջակցություն ցուցաբերել ոչ կառավարական կազմակերպությունների կամավորականների խումբը, սակայն վերջիններիս չի հաջողվել նրանց ափ հասցնել:

Հռոմը կտրականապես արգելում է նավերի մուտքը Լամպեդուզա։ Իտալիայի իշխանությունները պնդում են, որ միգրանտների հոսքը վտանգ է հանդիսանում կղզու համար: Լամպեդուզան վերջին տարիներին դարձել է Եվրոպայի յուրատեսակ հարավային դարպաս, որտեղով փորձում են Եվրամիության երկրներ հասնել միգրանտները:

Աջակողմյան ուժի ներկայացուցիչ Մաթեո Սալվինիի կողմից Իտալիայի վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր տարբեր հաշվարկներով Իտալիա հասնող միգրանտների թիվը վերջին տարիներին կտրուկ նվազել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG