Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիի գլխավորած կուսակցությունը կմասնակցի Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին


Միխեյիլ Սաակաշվիլի, արխիվ
Միխեյիլ Սաակաշվիլի, արխիվ

Ուկրաինայի Գերագույն դատարանը չեղարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ավելի վաղ կայացրած որոշումը՝ Միխեյիլ Սաակաշվիլիի կուսակցության թեկնածուների գրանցումը մերժելու մասին:

Այսպիսով Վրաստանի նախկին նախագահի առաջնորդած ուկրաինական քաղաքական ուժը` «Նոր ուժերի դաշինքը», կարող է մասնակցել հուլիսի 21-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Մենք հաղթել ենք և գնում ենք ընտրությունների», - հայտարարել է Սաակաշվիլին:

2004-2013 թվականներին Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Միխեյիլ Սաակաշվիլին պաշտոնավարման ավարտից հետո տեղափոխվել է Ուկրաինա՝ հայրենիքում իր դեմ հարուցված քրեական գործերի ֆոնին: 2015-ի դեկտեմբերին նա հրաժարվել էր Վրաստանի քաղաքացիությունից և Ուկրաինայի անձնագիր էր ստացել: Նա նշանակվել էր Ուկրաինայի նախագահի խորհրդական, ապա՝ Օդեսայի նահանգապետ: 2016-ի նոյեմբերին հրաժարական տալով նահանգապետի պաշտոնից՝ Սաակաշվիլին անցել էր ընդդիմադիր գործունեության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG