Սիբիրում տեղատարափ անձրևների հետևանքով երկու մարդ է զոհվել:
Իրկուտսկի իշխանությունների տվյալներով՝ զույգը մահացել է իրենց տանը՝ հրաժարվելով լքել այն տարհանման ժամանակ:
Մի քանի օր շարունակվող հեղեղները տասնյակ տների փլուզման պատճառ են դարձել, ինչից հետո Իրկուտսկում նախօրեին արտակարգ դրություն է հայտարարվել: