Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց երեկ արդեն ութերորդ օրը բողոքի ակցիաները շարունակվել են:
Ցուցարարները կրկին պահանջել են ներքին գործերի նախարարի հրաժարականը։
Հանրահավաքի մասնակիցները նաև երթ են անցկացրել՝ հասնելով Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կենտրոն:
Երթը առաջնորդել են երիտասարդները՝ մոտոցիկլետներով։