Եվրոպայում բարձր ջերմային ֆոնը շարունակվում է։ Այն արդեն մեկ մարդու մահվան պատճառ է դարձել Իտալիայի Միլան քաղաքում և երեք հոգու մահվան պատճառ՝ Ֆրանսիայի հարավում։ Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին ջերմաստիճանը էլ ավելի կբարձրանա։
Հիշելով 2003 թվականի ողբերգությունը, երբ շոգը 15 հազար ֆրանսիացիների կյանք խլեց, իշխանությունները փորձում են բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել՝ խմելու ջուր են բաժանում, շարժական ցնցուղ և սառը սենյակներ առաջարկում։