Մատչելիության հղումներ

Սի Ծինպին. «Հյուսիսային Կորեան ապամիջուկայնացման ջատագով է»


Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը դիմավորում է Չինաստանի նախագահ Սի Ծինպինին, արխիվ, Փհենյան, 20 հունիսի, 2019թ.
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը դիմավորում է Չինաստանի նախագահ Սի Ծինպինին, արխիվ, Փհենյան, 20 հունիսի, 2019թ.

«Մեծ քսանի» գագաթնաժողովին մասնակցելու համար Օսակա ժամանած Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե Իին ասել է, որ Հյուսիսային Կորեան Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գաղափարի ջատագով է:

«Կիմ Չեն Ընը հավաստիացրել է, որ ցանկանում է հարցը լուծել բանակցությունների եղանակով»,- հաղորդել է Հարավային Կորեայի նախագահի մամլո գրասենյակի ներկայացուցիչ Կո Մին Յուն:

Մեկ շաբաթ առաջ Սի Ծինպիմը այցելել է Փհենյան, որտեղ բանակցել է Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG