Մատչելիության հղումներ

Տոնոյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայան Բրյուսելում կայացած նիստին


Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայան Բրյուսելում կայացած Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին:

Ըստ ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջի, Տոնայանն իր ելույթում վերահաստատել է առաքելության Հյուսիսային հրամանատարության շրջանակներում ստանձնած խնդիրներն իրականացնելու հանձնառությունը: ՀՀ Պաշտպանության նախարարը նիստի մասնակիցներին է ներկայացրել նաև աֆղանական հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ իր տեսակետը։

Նիստի ավարտից հետո Տոնոյանը հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտոնակիցների հետ: Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով պաշտպանական համագործակցության ծրագրերի վերաբերյալ: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG