Մատչելիության հղումներ

Ուզբեկստանի նախկին գլխավոր դատախազին դատապարտել են 10-ը տարվա ազատազրկման


Նախկին գլխավոր դատախազ Ռաշիդջոն Քոդիրովի ձերբակալությունը:
Նախկին գլխավոր դատախազ Ռաշիդջոն Քոդիրովի ձերբակալությունը:

Ուզբեկստանի նախկին գլխավոր դատախազ Ռաշիդջոն Քոդիրովը կոռուպցիայի մեղադրանքով երեկ դատապարտվել է 10-ը տարվա ազատազրկման:

Մայրաքաղաք Տաշքենդի դատարանը Քոդիրովին մեղավոր է ճանաչել կաշառք վերցնելու, գումարներ շորթելու, հարկերից խուսափելու, արդարադատությունը խոչընդոտելու և փողի լվացման համար:

Այդ գործով անցնող ևս 12 ամբաստանայլներ դատապարտվել են տարբեր պատժաչափերի, ընդհուպ 19 տարվա ազատազրկման:

Քոդիրովին ձերբակալել են անցյալ տարվա փետրվարին: Դատավարությունը մեկնարկել է այս տարվա հունվարին:

Նա ձերբակալվել է ի շարս այլ պաշտոնյաների, ովքեր առնչություն են ունեցել հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի նկատմամբ հարուցված քրեական գործի հետ:

Գյուլնարա Քարիմովան 2014 թվականին՝ դեռ իր հոր նախագահւթյան օրոք է հայտնվել տնային կալանքի պայմաններում:

Քոդիրովն այդ ժամանակաշրջանում է զբաղեցրել Ուզբեկստանի գլխավոր դատախազի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG