Մատչելիության հղումներ

Ռուսաստանում աղետի է ենթարկվել ԱՆ-24 տեսակի օդանավ


Բուրյատիայում աղետի է ենթարկվել ԱՆ-24 տեսակի օդանավ, Նիժնեանգարսկ, 27 հունիսի, 2019թ.
Բուրյատիայում աղետի է ենթարկվել ԱՆ-24 տեսակի օդանավ, Նիժնեանգարսկ, 27 հունիսի, 2019թ.

Ռուսաստանում՝ Բուրյատիայի հանրապետության Նիժնեանգարսկի օդակայանում վթարային վայրէջք կատարելիս աղետի է ենթարկվել Անտոնով-24 տեսակի ուղևորատար օդանավը:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամերի կարգավորման կենտրոնի ղեկավար Եվգենի Վարավան հայտնել է, որ օդանավում եղել է անձնակազմի 5 անդամ և 42 ուղևոր:

Անձնակազմի երկոու անդամներ զոհվել է, առնվազն 9 մարդ վնասվածք է ստացել:

Նա ասել է, որ վթարային վայրէջքի ընթացքում օդանավը շեղվել է թռիչքուղուց և բախվել է մի շինության, ինչից հետո հրդեհվել է:

Վթարային վայրեջքից առաջ Angara Airlines ընկերության Անտոնով-24 օդանավի անձնակազմը զեկուցել է էլեկտրոնային համակարգի անսարքության և երկու շարժիչներից մեկի աշխատանքի խափանման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG