Մատչելիության հղումներ

Օսական պատրաստվում է «Մեծ քսանի» գագաթնաժողովին


Դոնալդ Թրամփը զրուցում է լրագրողների հետ Օսակա մեկնելուց առաջ, Վաշինգտոն, 26 հունիսի, 2019թ.
Դոնալդ Թրամփը զրուցում է լրագրողների հետ Օսակա մեկնելուց առաջ, Վաշինգտոն, 26 հունիսի, 2019թ.

Ճապոնիայի մեծությամբ երրորդ քաղաքը՝ Օսական, պատրաստվում է «Մեծ քսանի» գագաթնաժողովին:

Ոստիկանությունը և հատուկ ծառայությունները բարձրաստիճան հյուրերի անվտանգության ապահովման խիստ միջոցներ են ձեռնարկում:

«Մեծ քսանի» գագաթնաժողովի օրակարգում առևտրի, միջազգային հակամարտությունների, նավթի գների խնդիրներն են:

Նախատեսվում է, որ Օսակայում տեղի կունենա Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը:

Բացի այդ, Թրամփը պետք է հանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ և քննարկի մոլորակի այդ երկու ամենախոշոր տնտեսությունների միջև առևտրի ասպարեզում ի հայտ եկած վիճահարույց հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG