Մատչելիության հղումներ

Ռուսաստանը աջակցում է Ռ․ Քոչարյանին, որովհետև նա կողմ է Մեղրիի տարբերակին․ Արամ Սարգսյան


«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցել է Ռոբերտ Քոչարյանի դատավարությունից: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված, ինչպես նաև զրույցի ամբողջական տեսագրությունը:

Սարգսյան․ - Ռոբերտ Քոչարյանը իր ազատության համար ցանկացած ծառայության պատրաստ է: Բնականաբար՝ ինքը չխորշեց իր ազատության համար նույնիսկ Գորիկ Հակոբյանի անունը տալ, իր նախկին պաշտպանության նախարար, իր հետ աշխատած Միքայել Հարությունյանին մեղադրել, որ նա ինքնագլուխ է զորքերը մտցրել Երևան, որ ինքը տեղյակ չի եղել դրանից․․․

«Ազատություն»․ - Այսինքն կարծում եք՝ Քոչարյանը մեղքը բարդեց Միքայել Հարությունյանի վրա՞:

Սարգսյան․ - Կասկած չունեմ: Միքայել Հարությունյանը այդ ժամանակ եղել է Վրաստանում: Անկասկած: Ես Միքայել Հարությունյանին շատ լավ եմ ճանաչում: Միքայել Հարությունյանը հրաշալի զինվորական է, բացարձակ զրո քաղաքական գործիչ: Ինքը որևէ քաղաքական գործընթաց առանց հրահանգի․․․ ես բացառում եմ, անհնար է դա: Ուղղակի բարդեց՝ «Ես տեղյակ չեմ, Միքայել Հարությունյանն է արել»: Այ, որ էնտեղ՝ ընդդիմադիրների մոտ, Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբում, զենք-զինամթերք կար՝ էդ էլ նախկին ԱԱԾ պետք է ասել՝ Գորիկ Հակոբյանը: Հիմի գնանք Գորիկ Հակոբյանին հարցնե՞նք:

Այսինքն, էս մարդը եթե չի խորշում մահացածներով արգումենտներ բերել, ասել, որ ինքը տեղյակ չի, չի խորշում 7 շրջան գրավելը իրեն վերագրել, էս մարդը չի խորշում ասել, որ՝ այ, եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ես իրեն դեռ բան ունեի ասելու, ու էսօր էլ փորձում է մեզ սովորեցնել, թե ժողովրդին սիրելն ինչ է, սիրելուց է խոսում՝ էս մարդը իր էությամբ, իր կերպարով էս հանրության մեջ տպավորվել է որպես ատելության, ատելություն տածելու, հիշաչարության, մինչև վերջին գիծը պատժելու, մարդկային զրոյական հատկություններ ունեցող անհատ: Էս մարդ էսպիսին է եղել:

Եվ էս առումով էսօր Ռուսաստանը կարող է նայել՝ ինչ-ինչ խնդիրներով ինչքանով որ հնարավոր է՝ մինչև վերջ օգտագործել Ռոբերտ Քոչարյանին:

Իմ խորին համոզմամբ Մեղրիի տարբերակով Ղարաբաղի հիմնահարցի լուծումը նույնպես ռուս-թուրքական պայմանավորվածությունների հետևանք էր, դա էր պատճառը, որ ինձ ու Վաղարշակ Հարությունյանին հանեցին, իսկ Ռոբերտ Քոչարյանին պահեցին էնքան, մինչև Քի Վեսթում էլ ինքը այո ասաց, վերջը Ալիևը ոչ ասաց: Հստակ փաստարկ է: Ինձ հանեցին՝ ոչինչ, Վաղարշակ Հարությունյանը լրիվ իրենցն էր, չէ՞, պիտի պահեին, չէ՞: Էսօր Ռոբերտ Քոչարյանին տեսնո՞ւմ եք ոնց են պահում: Վաղարշակ Հարությունյանին էն ժամանակ ինչի՞ չպահեցին, որովհետև էդ տարբերակը իրենցն էր, որովհետև էլի ռուս-թուրքական պայմանավորվածության խնդիր կար:

«Ազատություն»․ - Այսինքն Ռուսաստանը աջակցում էր Ռոբերտ Քոչարյանին հոկտեմբերի 27-ից հետո, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը Մեղրիի տարբերա՞կը կյանքի կոչեր:

Սարգսյան․ - Ռոբերտ Քոչարյանին աջակցում էր մինչև հոկտեմբերի 27-ն էլ՝ Մեղրիի տարբերակի առումով: Իմ կարծիքով, հոկտեմբերի 27-ից հետո էլ աջակցում էր Ռոբերտ Քոչարյանին և ոչ թե նրա դեմ եղողներին, ովքեր Մեղրիի տարբերակին ակնհայտ դեմ էին:

«Ազատություն»․ - Մեղրիի՞ համար:

Սարգսյան․ - Խնդիրը միայն Մեղրիի համար չէր: Ինչքան ավելի թույլ լիներ, ինչքան ավելի կախյալ լիներ, էնքան ավելի շատ էր զիջելու Ռուսաստանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG