Մատչելիության հղումներ

Թբիլիսիում ցույցերը շարունակվում են արդեն 7 օր


Թբիլիսիում երեկ երեկոյան արդեն 7֊րդ օրը հազարավոր ցուցարարներ դուրս էին եկել փողոց՝ շարունակելով պահանջել ներքին գործերի նախարարի հրաժարականը։

Որոշ ցուցարարներ կապել էին աչքերը՝ իրենց համերսշխությունը հայտնելով 18֊ամյա աղջկա հետ, ով բողոքի ակցիաների առաջին օրը կորցրել է մեկ աչքը ռետինե փամփուշտով կրակոցի հետևանքով։

Ցուցարարները նաև իրենց զայրույթն են արտահայտել հակակառավարական ցույցեր նախաձեռնելու մեղադրանքով ընդդիմադիր պատգամավոր Նիկա Վելիայի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու՝ իշխանությունների հայտարարության կապակցությամբ։

Հունիսի 26-ի ցույցը նախորդ օրերի համեմատ սակավամարդ էր։ Բողոքի ակցիայի ավարտին հավաքվածները երգել են Եվրամիության հիմնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG