Մատչելիության հղումներ

Ուզբեկստանի նախկին գլխավոր դատախազը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման


Ուզբեկստանի նախկին գլխավոր դատախազ Ռաշիդժոն Կադիրովը կոռուպցիոն մեղադրանքներով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Կադիրովը 15 տարի Ուզբեկստանի գլխավոր դատախազն էր, իսկ հետո դարձել էր սահմանադրական դատարանի անդամ:

Դատավճռի մասին այսօր հաղորդում է Ուզբեկստանի գերագույն դատարանը: Վեց ամիս տևած դատավարությունը փակ է անցկացվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG