Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ԱՄՆ-ին և Իրանին երկխոսության կոչ է անում


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, թե փորձելու են համոզել ԱՄՆ-ին և Իրանին հետ կանգնել վտանգավոր գծից և իրավիճակը կարգավորել քաղաքակիրթ երկխոսության միջոցով, ինչը նրա խոսքերով՝ «ենթադրում է դադարեցնել վերջնագրերի, պատժամիջոցների և շանտաժի քաղաքականությունը»:

Մոսկվայում Լավրովը խոսել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարի հետ կայացած մամուլի համատեղ ասուլիսում ու նշել, որ Պարսից ծոցի արաբական երկրները նույնպես կարող են հանդես գալ երկխոսության օգտին, այլ ոչ թե տարածաշրջանը հրել մի իրավիճակի, երբ հնարավոր է զենք կիրառվի:

«Դա կործանարար կլինի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, այլ մասերի համար ու միջազգային ճգնաժամ կառաջանա»,- ասել է Լավրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG