Մատչելիության հղումներ

Թայլանդի իրավապահները 16 տոննա թմրանյութ են ոչնչացնում


Թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը Թայլանդի իշխանությունները հրապարակավ ոչնչացրել են տարվա ընթացքում առգրաված 16 տոննա թմրանյութերի մոտավորապես կեսը՝ յոթ տոննան, որի արժեքը շուկայում շուրջ 600 միլիոն դոլար է:

Թայլանդի պարենի ու դեղամիջոցների վերահսկողության ընկերակցության գլխավոր քարտուղարն ասել է, որ այս տարի առգրավված թմրամիջոցների մեծ քանակի պատճառով ստիպված են դրանք ոչնչացնել երկու օրվա ընթացքում:

Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ թմրանյութերի անօրինական վաճառքը աճում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG