Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ցուցադրել է իր ռազմական հզորությունը


Մոսկվայի մարզի փորձադաշտում բացված ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսում անցկացվել է ցուցադրական հրետակոծություն ու ռմբահարումներ ռուսական արտադրության սպառազինությունից:

Ցուցադրական հրետակոծությանը հետևել են շուրջ 120 երկրներից ժամանած զինվորականներ ու պաշտոնական պատվիրակությունների անդամներ:

Ցուցահանդեսը առայժմ բաց է միայն նրանց համար, իսկ հունիսի 28-ից այն կբացվի բոլորի համար:

Ռուսական ռազմական տեխնիկայի ու սպառազինության ցուցահանդեսը շարունակվելու է մինչև հունիսի 30-ը: Կազմակերպիչները հույս ունեն, որ մոտավորապես մեկ միլիոն այցելու կունենան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG