Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախկին նախագահը կարող է զրկվել անձեռնմխելիությունից


Ղրղըզստանի գլխավոր դատախազը հունիսի 25-ին հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի դեմ խորհրդարանական հատուկ հանձնախմբի ներկայացած մեղադրանքների 6 դրվագներից 5-ը դատախազությանը հիմնավոր է համարել, այդ թվում՝ անօրինական գործողությունների ու լիազորությունները չարաշահելու մեղադրանքները:

Դատախազության հաստատումը օրենսդիր մարմին հնարավորություն է տալիս նախկին նախագահին զրկել անձեռնմխելիությունից՝ նրա դեմ հետաքննություն սկսելու համար:

Գլխավոր դատախազը այդ մասին ասել է խորհրդարանի սահմանադրական հարցերով հանձնաժողովի նիստում:

Խորհրդարանի հունիսի 26-ի նիստի օրակարգում հարցը ընդգրկված չէ, քանի որ օրվա երկրորդ կեսին դատախազության եզրակացությանը պետք է քննարկվի կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում, բայց սպասվում է, որ արդեն այս շաբաթվա ընթացքում Գլխավոր դատախազը կդիմի խորհրդարանին երկրի նախկին նախագահին անձեռնմխելիությունից զրկելու և քերական պատասխանատվության ենթարկելու համար:

Նախկին նախագահը իր դեմ հարուցված բոլոր մեղադրանքները աբսուրդ և անհիմն է համարում: Աթամբաևը ասել է, թե մեղադրանքների հիմքում միայն մտացածին լուրեր են ու գործող նախագահի ձգտումը՝ մեկուսացել իր քաղաքական հակառակորդին: Նա նաև ասել է, թե մտադիր չէ խորհրդարանում ներկա լինել, երբ լսվի իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

Ալմազբեկ Աթամբաևը 2017թ․ ընտրություններում պաշտպանել էր ներկայիս նախագահ Սորանբայ Ժենբեկովի թեկնածությունը, սատարել նրան, բայց վերջին ամիսներին նրանց հարաբերությունները փչացել էին, նրանք միմյանց մեղադրել էին ոչ կոմպետենտ, ոչ պրոֆեսիոնալ լինելու մեջ:

Այս տարվա սկզբին կոռուպցիան մեղադրանքներով ձերբակալվել է նախագահական աշխատակազմի դատական համակարգի բարեփոխումների հարցերով դեպարտամենտի նախկին ղեկավար Մանասբեկ Արաբաևը:

Անցյալ տարի նույն մեղադրանքներով ձերբակալվել են մաքսային ծառայության նախկին ղեկավար Ադամկուլ Յունուսովն ու նախկին խորհրդական Իքրամժան Իլմիյանովը:

Աթամբաևի իշխանության ժամանակ տարբեր տարիների պաշտոն վարած երկու նախկին վարչապետներին Սափար Իսակովին և Ժանտորո Սատիբալդիևին ևս կոռուպցիոն մեղադրանքներ են առաջադրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG