Մատչելիության հղումներ

Սիրիայում հիվանդանոցների ռմբակոծությունները Ռուսաստանի հետ կապված հարցեր են առաջացրել ՄԱԿ-ում


Սիրիայում առողջապահական հաստատությունների վրա մի շարք հարձակումներից հետո, Միավորված ազգերի կազմակերպության հումանիտար հարցերով համակարգողը երեկ հայտարարել է, որ խնդրել է Ռուսաստանին մանրամասն տեղեկատվություն տրամադրել, թե ինչպես է օգտագործում Սիրիայում գտնվող հիվանդանոցների կոորդինատները:

Բժշկական հաստատությունների գտնվելու վայրի մասին տեղեկությունները ՄԱԿ-ի միջոցով փոխանցվում են հակամարտող կողմերին՝ նպատակ ունենալով պաշտպանել դրանք հարձակումից:

Չնայած այս մեխանիզմին, ըստ ՄԱԿ-ի տվյալների, ավելի քան 23 հիվանդանոցներ գնդակոծվել են այն բանից հետո, երբ Ռուսաստանի աջակցությունը ստացող սիրիական զորքերը ապրիլի վերջին հարձակում սկսեցին Իդլիբ նահանգի վրա:

Ռուսաստանը, որը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցություն է ցուցաբերում հակամարտության ողջ ընթացքում, հայտարարել է, որ ռմբակոծությունների թիրախը հիվանդանոցները չեն եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG