Մատչելիության հղումներ

«Նախագահը դուռը բաց է թողնում իրական բանակցությունների համար». Բոլթոն


ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Իսրայելում, 25-ը հունիսի, 2019 թ.
ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Իսրայելում, 25-ը հունիսի, 2019 թ.

Այսօր Իսրայելում հանդիպել են Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և Իսրայելի ազգային անվատանգության հարցերով խորհրդական Մոիր Բեն Շաբաթը: Նրանց ողջունել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

Դռնփակ բանակցություններից առաջ նրանք մամուլի համար հայտարարություններ են արել: Ջոն Բոլթոնն ասել է, թե Վաշինգտոնը դեռ կամք ունի բանակցել Իրանի հետ, չնայած նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ սահմանեց:

«Նախագահը դուռը բաց է թողնում իրական բանակցությունների համար», - ասել է Բոլթոնը:

Երեք երկրների ազգային անվտանգության հարցերով պատասխանատուները քննարկում են Սիրիային ու Իրանին վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG