Մատչելիության հղումներ

Պաշտպանները կբողոքարկեն Քոչարյանին կրկին կալանավորելու որոշումը


Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյան
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյան

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ վճռաբեկ ատյանում կվիճարկեն վերաքննիչի այսօրվա որոշումները։

«Առնվազն երկու հիմքով բողոքարկելու ենք, մինչև ծանոթանանք բուն որոշումներին։ Երկու հիմքերից մեկը նա է, որ դատավորը խորհրդակցական սենյակ գնալուց առաջ չի թողել, որ մենք մեր դիրքորոշումը հայտնենք, երկրորդը՝ որ հենց սկզբից մենք հայտարարում էինք, որ այս դատավորը չի կարող քննել գործը, որովհետև մակագրման գործընթացի մեջ սխալներ են եղել», - ասաց Խուդոյանը։

Մեղադրող կողմը և զոհերի ու տուժողի ներկայացուցիչները բողոք էին ներկայացրել Քոչարյանին երաշխավորությամբ ազատ արձակելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Դատարանն այսօր բավարարեց այս բողոքները և որոշեց կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։

Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ էր մայիսի 18ից՝ Ղարաբաղի գործող ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG