Մատչելիության հղումներ

«Վերաքննիչը կասեցրել է Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ գործի վարույթը». Պաշտպանական խումբ


Սահմանդրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարում է, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա․ Մնացականյանը Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի և Գլխավոր դատախազության բողոքների վերաբերյալ իր վարույթում գտնվող գործով հունիսի 12-ին որոշում է կայացրել Սահմանադրական դատարան դիմելու և դատական գործի վարույթը կասեցնելու մասին:

Ըստ հայտարարության, դատարանի վարույթում գտնվող գործը վերաբերում է նախաքննության ընթացքում ՀՔԾ պետի կողմից Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտմանը:

«Դատական ակտով վերաքննիչ քրեական դատարանը արձանագրել է, որ առկա է առերևույթ կասկած, որ քրեադատավարական անհրաժեշտ ընթացակարգերի բացակայությունը հակասում է Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 75-րդ հոդվածներին», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG