Մատչելիության հղումներ

Արմավիրի մարզում ուժեղացված ծառայության արդյունքում բաժիններ է տարվել 210 անձ. Ոստիկանություն


Ոստիկանության շենքը Երևանում
Ոստիկանության շենքը Երևանում

Հունիսի 21-ին ու 22-ին Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Արմավիրի մարզում։

Ըստ հաղորդագրության, Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի և Բաղրամյանի բաժիններ տարբեր կասկածանքներով, ինչպես և ոստիկանի օրինական պահանջները չկատարելու համար բերման է ենթարկվել ու բերվել ընդհանուր 210 անձ, այդ թվում՝ քրեական հեղինակություններ ու նախկինում դատապարտված անձինք։

Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 50-ից ավելի տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները չարամտորեն խախտել են երթևեկության կանոնները՝ սպառնալիք ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների կյանքի և առողջության համար։

Այն վարորդները, որոնք ոստիկանների ներկայությամբ դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ․ բերման են ենթարկվել բաժիններ։ Որոշ դեպքերով հարուցվել են վարչական վարույթներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG