Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի պատգամավորներն առաջարկում են պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ


Ցուցարարները Վրաստանի խորհրդարանի դիմաց, 21-ը հունիսի 2019 թ.
Ցուցարարները Վրաստանի խորհրդարանի դիմաց, 21-ը հունիսի 2019 թ.

Վրաստանում այսօր ռուսատյացության հիստերիա է, որն արհեստականորեն հրահրվում է ազգայնական էլեմենտների կողմից, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հավելելով, թե «թռիչքների արգելքը ժամանակավոր է և կհանվի այն ժամանակ, երբ իրավիճակը Վրաստանում կարգավորվի և կվերանա այդ հակառուսական հիստերիան»:

«Այդ վտանգը հիպոթետիկ չէ, այլ ֆիզիկական վտանգ է, հարցրեք «Ռոսիա 24»-ի լրագրողին», - ասել է այսօր Պեսկովը:

Հունիսի 22-ին «Ռուսիա 24»-ը հայտարարել էր, թե ազգայնականները հարձակվել են իրենց նկարահանող խմբի վրա:

«Պաշտոնական Մոսկվան համարում է, որ ռուս-վրացական այս նոր հակամարտության մեղավորը Արևմուտքն է: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր հայտարարել է, թե Վրաստանի արևմտյան կուրատորները պատրաստ են աչք փակել ծայրահեղ ազգայնականների անօրինականությունների, ռուսատյացության վրա, միայն թե ցանկացած գնով խզեն Վրաստանի ժողովրդի բոլոր կապերը մեր երկրի հետ», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանցի պատգամավորներն ընդհանրապես առաջարկում են պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ, իսկ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նույնիսկ սպառնացել էր՝ հիշեցնելով, թե Գրոզնիից Թբիլիսի տարածությունը ընդամենը 200 կիլոմետր է:

«Ռոսպոտրեբնազորդն» այսօր հայտարարել էր, թե ուժեղացնում է Վրաստանից ռուսական շուկա եկող ալկոհոլային խմիչքի որակի նկատմամբ վերահսկողությունը: Պատմությունը կրկնվում է: 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո ևս ռուսաստանյան այդ մարմինը արգելել էր վրացական գինիների և հանքային ջրերի ներկրումը:

Այս պահին դեռ գործում է երկու երկրների միջև ավիահաղորդակցության արգելքը․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 21-ին արգելեց ռուսական ավիաընկերությունների չվերթները Վրաստան, իսկ տուրիստական ընկերություններին առաջարկել մինչև հուլիսի 8-ը դուրս հանել Վրաստանի ռուսաստանցի զբոսաշրջիկներին, հետո արգելվեցին նաև վրացական ավիաընկերությունների թռիչքները Ռուսաստան:

«Կոմերսանտի» տվյալներով, շուրջ 150 հազար ռուսաստանցիներ արդեն հրաժարվել են հանգստից Վրաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG