Մատչելիության հղումներ

Իվանիշվիլի. «2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցնեն բացառապես համամասնական ընտրակարգով»


Թբիլիսիում չորս օր անընդմեջ շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին քաղաքական այս ուժի խորհրդարանական խմբակցության արտահերթ նիստ է հրավիրել:

Կուսակցության կենտրոնական գրասենյակում հրավիրված նիստին մասնակցում են նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Վրացական աղբյուրների փոխանցմամբ նիստի ընթացքում քննարկվող հիմնական թեման երկրում ստեղծված կացությունն է: Բողոքի ակցիաները Թբիլիսիում կվերսկսվեն այսօր օրվա երկրորդ կեսին: Ընդդիմության կողմնակիցները պատրաստվում են ավտոերթ անցկացնել քաղաքի փողոցներով` Հանրապետության հրապարակից ուղևորվելով դեպի ներքին գործերի նախարարության շենք:

«Մենք կոչ ենք անում վարորդներին միանալ ավտոշարասյանը, կամ գոնե ազդանշաններով աջակցել մեզ: Իշխանությունը պետք է տեսնի թե որքան ենք մենք ողջ Վրաստանի մասշտաբներով», - նշել են ակցիայի կազմակերպիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG