Մատչելիության հղումներ

Չեմ կարծում, որ Վրաստանը սրանից շահեկան վիճակում դուրս կգա․ Ալեն Սիմոնյան


Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ վերջին օրերին Վրաստանում ստեղծված իրավիճակի հետևանքով ռուս-վրացական հարաբերություններն այնքան չեն սրվի, որ բանը հասնի Լարսի փակմանը:

Սիմոնյան – Կարող եմ միանշանակ ասել մի բան, որ առաջինը՝ այս ամենը, ինչ տեղի ունեցավ միգուցե շատ լավ կողմից կարելի է դիտարկել, բայց մի փոքր չեմ հասկանում այդ ամենի իմաստը, որովհետև արհեստականորեն այս ամենը ստեղծվեց:

Վրաստանը տարեկան 1 միլիոնից ավել ռուս տուրիստ է ընդունում, այնտեղ բավականին շատ տուրիստներ կային նույնիսկ հիմա: Կարող եմ նաև ասել, որ Վրաստանը միակողմյա բացել է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը, այսինքն՝ վիզա չկա: Նրանք իրենց տնտեսության մի մասը կառուցել են ռուսական տուրիստների վրա և ուղղակի Գավրիլովի գալով և այնտեղ նստացնելով մի թեմա հրահրվեց: Այնպես չէ, որ իրենք չգիտեին, որ Աբխազիան կամ Օսեթիան զավթվել է իրենց ներկայությամբ:

Արհեստականորեն օրակարգ ձևավորվեց և ես չեմ կարծում, որ Վրաստանը սրանից շահեկան վիճակում դուրս կգա: Հույս պետք է ունենանք, որ այդ հարաբերությունները այնքան չեն սրվի, որ հասնի Լարսի փակմանը և էլ ավելի մեծ պատժամիջոցներին, բայց կարող եմ ասել, որ ռուս գործընկերների վիճակը իրոք բավականին ծանր էր:

Հիշեցնենք՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում օրեր շարունակ բողոքի ակցիաներ են տեղի ունենում, ցուցարարները պահանջում են բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները: Հանրային դժգոհության առիթը նախօրեին Թբիլիսիում կազմակերպված Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստն էր, որը վարում էր ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի նախագահի համար նախատեսված տեղում, ինչը Թբիլիսիում ընկալել էին որպես վրացական պետականության նվաստացում, վրաց պատգամավորները տապալել էին նիստը, ինչից հետո Վրաստանի մայրաքաղաքում բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության ու ցուցարարների միջև:

Ալեն Սիմոնյանի հետ զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում, տեսանյութը՝ ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG