Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին կողմնակիցների հետ քննարկում է Վրաստանում ստեղծված կացությունը


Թբիլիսիում չորս օր անընդմեջ շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին քաղաքական այս ուժի խորհրդարանական խմբակցության արտահերթ նիստ է հրավիրել:

Կուսակցության կենտրոնական գրասենյակում հրավիրված նիստին մասնակցում են նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Վրացական աղբյուրների փոխանցմամբ նիստի ընթացքում քննարկվող հիմնական թեման երկրում ստեղծված կացությունն է: Բողոքի ակցիաները Թբիլիսիում կվերսկսվեն այսօր, օրվա երկրորդ կեսին: Ընդդիմության կողմնակիցները պատրաստվում են ավտոերթ անցկացնել քաղաքի փողոցներով` Հանրապետության հրապարակից ուղևորվելով դեպի ներքին գործերի նախարարության շենք:

«Մենք կոչ ենք անում վարորդներին միանալ ավտոշարասյանը, կամ գոնե ազդանշաններով աջակցել մեզ: Իշխանությունը պետք է տեսնի թե որքան ենք մենք ողջ Վրաստանի մասշտաբներով», - նշել են ակցիայի կազմակերպիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG