Մատչելիության հղումներ

Եթովպիայում հեղաշրջման փորձ է կանխվել


Ադիս Աբեբա
Ադիս Աբեբա

Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդը հայտարարել է, որ իր կառավարությունը հեղաշրջման փորձ է կանխել:

Հունիսի 22-ի երեկոյան ելույթ ունենալով հանրային հեռուստատեսությամբ՝ վարչապետ Աբի Ահմեդն ասել է, որ բանակի գեներալներն այլ զինվորականների հետ Ամհրա նահանգում փորձել են հեղաշրջում իրականացնել: Վարչապետն ասել է, որ գործողության ընթացքում որոշ զոհեր ու վիրավորներ կան:

Վարչապետի խոսնակն այսօր ասել է, որ Եթովպիայի Զինված ուժերի ղեկավարը գնդակահարվել է մայրաքաղաք Ադիս Աբեբայում:

Եթովպիայում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտնել է, որ Ադիս Աբեբայի կրակոցների մասին տեղեկացված է:

Եթովպիան տարածաշրջանային անվտանգության ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG