Մատչելիության հղումներ

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը դիմել է դատարան՝ ՀՀ քաղաքացու կալանքի ժամկետը կրճատելու պահանջով


Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացու վերաբերյալ:

«Տեղեկացնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր տեսակցել են Թբիլիսիում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանին: Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացին իր փոխանցմամբ որևէ բողոք և խնդիր չունի ու նշում է, որ իր հետ վերաբերվում են հարգանքով», - ասված է հայտարարությունում:

Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ այսօր ՀՀ քաղաքացու հետ տեսակցել են նաև Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները։

«Դեսպանության դիվանագետները նաև հեռախոսազանգ են կազմակերպել ձերբակալվածի և նրա հարազատների միջև և նաև ձերբակալվածների պահման վայրի ղեկավարության հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակամիջոցում հանդիպում կազմակերպվի նաև ձերբակալվածի և նրա ծնողի միջև», - ասված է հայտարարությունում:

Դեսպանությունը նաև իր իրավաբանի միջոցով բողոք է ներկայացրել դատարան, որպեսզի ՀՀ քաղաքացու կալանքի ժամկետը կրճատվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG