Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն Վրաստանի իշխանություններին կոչ է անում հետաքննել լրագրողների դեմ բռնությունների դեպքերը


Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը Վրաստանի իշխանություններին կոչ է արել օպերատիվ հետաքննել Թբիլիսիում վերջին զանգվածային ցույցերի ժամանակ լրագրողների հանդեպ կիրառված բոլոր բռնությունների փաստերը:

«Դատապարտում եմ Թբիլիսիի երեկվա հանրահավաքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ կատարված բռնությունների ու հարձակումների բոլոր դեպքերը, որպես լուրջ խոչընդոտ բազմակարծությանը և մամուլի ազատությանը: Լրատվամիջոցները իրավունք ունեն լուսաբանելու հանրային իրադարձությունները և իրավապահները պետք է հարգեն լրագրողների իրավունքը՝ ազատ և անվտանգ լուսաբանել իրադարձությունները»:

Հարլեմ Դեզիրը Վրաստանի իշխանություններին կոչ է արել օպերատիվ հետաքննել լրագրողների հետ կապված բոլոր միջադեպերը և մեղավորներին պատասխանատվության ենթարկել օրենքին համապատասխան: ֊ «Ես նաև կոչ եմ անում անհապաղ միջոցներ ձեռնարկել նման միջադեպերը կանխելու համար», - նշված է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հայտարարությունում:

Ըստ Վրաստանի լրագրողական կազմակերպությունների տվյալների՝ Թբիլիսում տեղի ունեցած վերջին ցույցերի ժամանակ 31 լրագրող է տուժել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG