Մատչելիության հղումներ

Թեհրանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի սպառնալիքներին


Թեհրանը հայտարարել է, թե պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի սպառնալիքներին: Այդ հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատեց, որ վերջին պահին կասեցրել է Իրանի դեմ հարվածները:

Հունիսի 22-ին «Tasnim» գործակալությանը տված հարցազրույցում Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աբաս Մուսավին գովաբանել է ամերիկյան անօդաչու սարքը խոցելու գործողությունը և ասել, որ Իրանը երբեք չի թույլատրի խախտել իր տարածքային ամբողջականությունը:

«Մենք պատրաստ ենք պատասխանել Իրանի Իսլամական Հանրապետության ամբողջականության դեմ ցանկացած սպառնալիքի»,- ասել է նա:

ԱՄՆ-Իրան հարաբերությունները լարվեցին, երբ Հորմուզի նեղուցի վրա Իրանը ամերիկյան անօդաչու թռչող սարք խոցեց: ԱՄՆ-ը պատրաստվում էր պատասխան գործողության, բայց վերջին պահին նախագահ Թրամփը կասեցել է հարածները: Թվիթերում նա գրել էր, թե հարվածների հետևանքները համարժեք չէին լինի անօդաչու թռչող սարքի կորստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG