Մատչելիության հղումներ

Ակտիվիստի հետ կոպիտ վարվելու պատճառով Բրիտանիայի փոխարտգործնախարարի լիազորությունները կասեցվել են


Բրիտանիայի փոխարտգործնախարար Մարկ Ֆիլդի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են, մինչ «Գրինփիս»-ի ակտիվիստի նկատմամբ նրա կոշտ գործողությունների հետաքննության ավարտը:

Լոնդոնում, պաշտոնական ճաշկերույթում ֆինանսների նախախար Ֆիլիպ Համոնդի ելույթի ժամանկ, «Գրինփիս»-ի ակտիվիստները փորձել են ակցիա անցկացնել՝ ուշադրություն հրավիրելով գլոբալ ջերմացման խնդիրների վրա: Նրանցից մեկը ներս է մտել, սակայն փոխարտգործնախարարր բռնել է ակտիվիստի վզից ու նրան հրելով դուրս բերել սրահից:

«Գրինփիս»-ի և ընդդիմադիր պատգամավոների ներկայացուցիչները Մարկ Ֆիլդի գործողությունը «հարձակում» են որակել: Ընդդիմադիր լեյբորիստների անդամները պահանջում են նրա հրաժարականը: Վարչապետ Թերեզա Մեյը տեղի ունեցածը «մտահոգիչ» է համարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG