Ինդոնեզիայի Հյուսիսային Սամատրա նահանգում գտնվող լուցկիների փոքր գործարանում այսօր կեսօրին բռնկված հրդեհի հետևանքով առանվազն 30 մարդ է զոհվել, այդ թվում երեք երեխա:
Հրդեհի բռնկման պատճառը պարզելու համար ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Ինդոնեզիայի գործարաններում անվտանգության պահպանումը ցածր մակարդակի վրա է: 2017 թվականին 47 մարդ էր զոհվել, տասնյակ աշխատողներ վիրավորվել էին Ջակարտայի արվարձանում գտնվող հրավառությունների արտադրության գործարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով: