Մատչելիության հղումներ

Բացահայտվել է մի խումբ անձանց կողմից կաշառք ստանալու պատրվակով ուրիշի գույքը հափշտակելու դեպք. ԱԱԾ


Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է, որ բացահայտել է մի խումբ անձանց կողմից կաշառք ստանալու պատրվակով ուրիշի գույքը հափշտակելու դեպք:

Ըստ հաղորդագրության, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` Հայաստանի երկու քաղաքացիներ, Հայաստանի պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի տարբեր ստորաբաժանումների որոշ հրամանատարներին, ինչպես նաև քաղաքացիներին ներկայանալով իբրև «Կառավարության հատուկ ծառայության», «Հետախուզության», Ազգային անվտանգության ծառայության գեներալներ և կրելով համապատասխան ուսադիրներով համազգեստներ, չարաշահելով մի շարք քաղաքացիների վստահությունը, ժամկետային զինծառայության մեջ գտնվող նրանց որդիներին ծառայության վայրում ցանկալի ստորաբաժանումներում տեղավորելու կամ վաղաժամկետ զորացրելու համար, հրամանատարական կազմին և բժիշկ-մասնագետներին կաշառք տալու պատրվա­կով, 2018թ. սեպտեմբերից խաբեությամբ պահանջել և հափշտակել են 600-1500-ական ԱՄՆ դոլարին համարժեք գումար­ներ:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:

ԱԱծ-ն նշում է, որ նշված անձինք խոստովանել են իրենց մեղքը, զղջացել կատարած արարքի համար: Կատար­վում է նախաքննություն:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG