Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարական տվեց


Իրաքլի Կոբախիձե, արխիվ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրաքլի Կոբախիձեն այսօր հրաժարական է տվել: Որոշումն ընդունվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստում:

Խորհրդարանի խոսնակի հրաժարականի հայտարարությունը լրագրողներին ներկայացրել է Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանք»-ի քարտուղար Կախա Կալաձեն:

Խորհրդարանի նախագահի հրաժարականը հաջորդեց անցած գիշերը ցուցարարների ու ոստիկանության միջև տեղի ունեցած բախումներին: Բախումների հետևանքով 240 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 80 ոստիկան:

Իրաքլի Կոբախիձեի հրաժարականը ցուցարարների պահանջներից մեկն էր: Նրանք պահանջում են նաև ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը: Ցուցարարները մտադիր են այսօր երեկոյան վերադառնալ հրապարակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG