Մատչելիության հղումներ

Հոնկոնգում բազմահազարանոց ցույցերը չեն դադարում


Հոնկոնգում ցուցարարները շարունակում են բողոքել արտահանձնելու մասին վիճահարույց օրինագծի դեմ: Ըստ օրինագծի, Չինաստանի իրավապահների պահանջով Հոնկոնգի բնակիչները կարող են արտահանձնվել Չինաստանին դատական քննության համար:

Ցուցարարները պնդում են, որ Պեկինն այդ հնարավորությունը կարող է օգտագործել քաղաքական նպատակներով՝ ճնշելու ընդդիմադիրներին և իշխանություններին քննադատողներին:

Հոնկոնգի քաղաքային խորհուրդը հետաձգել է օրինագծի քննարկումների երկրորդ փուլը, սակայն ցուցարարները մտավախություն ունեն, որ այն կարող է նորից օրակարգի հարց դառնալ, քանի որ իշխանությունները վերջնականապես չեն հրաժարվել օրինագծից:

Չնայած Հոնկոնգը 1997 թվականից Պեկինի ենթակայության տակ է, բայց ինքնավարության աստիճան ունի և, ըստ համաձայնությունների, իրավական համակարգին վերաբերող օրենքներն առնվազն հինգ տասնամյակ չպետք է փոխվեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG