Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը ԲԴԽ անդամ է ընտրել Գրիգոր Բեքմեզյանին


Ազգային ժողովը այսօր 107 կողմ և 4 դեմ ձայների հարաբերակցությամբ Գրիգոր Բեքմեզյանին ընտրել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ։

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, ԲԴԽ նորընտիր անդամ Գրիգոր Բեքմեզյանը խորհրդարանի կողմից ընտրվելուց անմիջապես հետո ԱԺ նիստում հանդիսավոր պայմաններում անհատական կարգով երդվել է, որից հետո ստորագրել է երդման տեքստը:

Գրիգոր Բեքմեզյանին ԲԴԽ անդամի թեկնածուի պաշտոնում ներկայացրել էր «Իմ քայլը» խմբակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG