Մատչելիության հղումներ

Քոչարյանի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ


Վերաքննիչ քրեական դատարանում այսօր անսպասելի ավարտվեց երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բողոքների քննությունը։ Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ։

Քոչարյանի խափանման միջոց կալանքը երաշխավորությամբ փոխելու, գործը կասեցնելու և սահմանադրական դատարան ուղարկելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ մեղադրող կողմի և զոհերի իրավահաջորդների ու տուժողի ներակայցուցչի բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակի հունիսի 25-ին:

Դատարանը խորհրդակցական սենյակ հեռացավ առանց Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու և այն բանից հետո, երբ նրանք պնդեցին նախ և առաջ անդրադառնալ փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ միջնորդությանը։

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանի նման որոշումը ապօրինի և կանխակալ որակեց:

Մեղադրող կողմի համար ևս դատարանի այս որոշումը անսպասելի էր, այս մասին լրագրողներին փոխանցեց դատախազ Գևորգ Բաղդասարյանը:

Դատարանը, սակայն, հասցրեց լսել Մարտի 1-ի գործով մյուս մեղադրյալներ նախկին նախարար Սեյրան Օհանյանի և Երևանի կայազորի նախկին պետ Յուրի խաչատուրովի պաշտպանների առարկությունները բողոքի հետ կապված: Նրանք երկուսն էլ միջնորդեցին դատավորին դադարեցնել իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը և գործը ուղարկել մեղադրող կողմին:

Նիստի սկզբում դատարանը լսեց նաև զոհերի իրավահաջորդներին ու տուժողներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG