Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիևը փոփոխություններ է կատարել ուժային կառույցներում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրերով մի շարք փոփոխություններ, փոխատեղումներ են կատարվել ուժային կառույցներում:

Ներքին գործերի երկարամյա նախարար Ռամիլ Ուսուբովը ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու նշանակվել նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղար: Ներքին գործերի նախարար է նշանակվել Վիլայաթ Էյվազովը, ով մինչ նոր նշանակումը ՆԳ նախարարի առաջին տեղակալն էր:

Պետական անվտանգության ծառայության ղեկավար Մադաթ Գուլիևը նշանակվել է ռազմական արդյունաբերության նախարար: Նրա փոխարեն պետանվտանգության ծառայության պետ է նշանակվել Ալի Նագիևը: Վերջինս գլխավոր դատախազությունում կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG