Մատչելիության հղումներ

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ըստ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, Մաթիաս Քիսլերն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է սերտորեն համագործակցել Հայաստանի հետ դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման նպատակով:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած արդյունավետ աշխատանքի և հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Գործադիրի ղեկավարը կարևորել է Գերմանիայի կառավարության հետ համագործակցությունը նաև մեր երկրում իրականացվող բարեփոխումներն առաջ մղելու, մասնավորապես, եվրոպական չափանիշներին համապատասխան անկախ դատական համակարգ ստեղծելու գործում:

Դեսպանը շեշտել է, որ Հայաստանի հետ ավանդական լավ հարաբերությունները նոր ազդակ են ստացել երկրում ժողովրդավարության ամրապնդման գործընթացների արդյունքում:

Մաթիաս Քիսլերի խոսքով՝ Հայաստանում գործունեություն ծավալելու հարցում մեծ է հետաքրքրությունը նաև գերմանական բիզնեսի կողմից, մասնավորապես, հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG