Մատչելիության հղումներ

Սի Ցզինպինը պաշտոնական այցով Հյուսիսային Կորեայում է


Առաջին պաշտոնական այցով Հյուսիսային Կորեայում է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը՝ հյուսիսկորեացի առաջնորդի հետ քննարկելու Կորեական թերակղզու ապամիջուկայնացման փակուղում հայտնված ծրագիրը:

Սա Չինաստանի ղեկավարի առաջին այցն է Հյուսիսային Կորեա վերջին 14 տարվա ընթացքում: Ցզինպինը Փհենյան է ժամանել Ճապոնիայում նախատեսված «Մեծ քսանյակի» գագաթնաժողովից մեկ շաբաթ առաջ, այնտեղ նախատեսված է նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Չինաստանն ու Հյուսիսային Կորեան մշտապես լավ հարաբերություններ են ունեցել, սակայն վերջին տասնամյակի ընթացքում Փհենյանի միջուկային հավակնությունների պատճառով Պեկինը հաճախ կոշտ դիրքորոշում է որդեգրել:

Անցյալ փետրվարին Կիմ Չեն Ունի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունները տապալվել են, երկու երկրների առաջնորդները չեն կարողացել պայմանավորվածության հասնել Հյուսիսային Կորեայի լիակատար զինաթափման և արևմտյան պատժամիջոցների չեղարկման շուրջ: Փետրվարից հետո Փհենյանը վերսկսել է հրթիռային փորձարկումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG