Մատչելիության հղումներ

ԱՄՆ֊ում հաստատել են իրանական հրթիռի կողմից անօդաչու սարքի խոցման մասին լուրը


Միացյալ Նահանգներում հաստատել են իրանական զենիթային հրթիռի կողմից միջագային օդային տարածքում ռազմական անօդաչու սարքի խոցման մասին լուրերը:

Մի շարք լրատվամիջոցներ՝ Reuters-ը, Fox News-ը և AP-ն, հայտնում են, որ հունիսի 20-ին ԱՄՆ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ անանուն մնալու պայմանով հայտարարել են, որ Triton MQ-4C ամերիկյան անօդաչու սարքը խոցվել է Հորմուզի նեղուցի մերձակայքում։

Այս միջադեպը տեղի է ունենում երկու երկրների միջև ծայրաստիճան լարված հարաբերությունների ֆոնին: Վաշինգտոնը Թեհրանին մեղադրում Օմանի ծոցում երկու նավթակիր լցանավերի վրա հարձակումների մեջ: Միացյալ Նահանգները պնդում է, որ գրոհները կազմակերպել է Իրանի Հեղափոխության պահապանների գվարդիան:

Փորձագետները խոսում են երկու երկրների միջև ռազմական հակամարտության վտանգի մասին: Վաշինգտոնը որոշել է հարյուր հազարավոր զինվորականներ ուղարկել այդ տարածաշրջան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG