Մատչելիության հղումներ

Քոչարյանի ազատազրկումը պահանջող հինգ քաղաքացու տարան ոստիկանության Շենգավիթի վարչություն


Քոչարյանի աջակիցները և ազատազրկումը պահանջողները վերաքննիչի բակում, արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումը պահանջող հինգ քաղաքացու տարան ոստիկանության Երևան քաղաքի Շենգավիթի վարչություն։ Դատական նիստի ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումը պահանջող քաղաքացիների մի մասը փորձեց անցնել ոստիկանների սահմանած արգելապատնեշը, և հենց այդ պահին ոստիկանները կասեցրին այդ շարժը։

Որոշ ժամանակ անց նրան ազատ արձակեցին։

Ակցիայի մասնակիցներից մի քանիսը «Ազատության» հետ զրույցում ասացին, որ իրենք էլ չհասկացան, թե ինչպես և ինչու այդ բախումը տեղի ունեցավ։

Խուդինյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ակցիայի հինգ մասնակից տարվել էին ոստիկանություն՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։

Ակցիայի մասնակիցները տեղափոխվել էին դատարանի բակից դեպի հարևանությամբ գտնվող Շենգավիթի ոստիկանական բաժանմունքի առջև և ասում էին, որ չեն հեռանալու տարածքից մինչև իրենց ընկերները դուրս չգան։

Արթուր Հովսեփյանը ասել է՝ եթե իրենց ընկերներին ազատ չարձակեն, ապա իրենք կշրջափակեն ոստիկանության շենքը։ Ոստիկանության գնդապետն էլ մոտեցել էր Հովսեփյանին և ասել, որ այդ հայտարարությունը հակաօրինական է, և այդպիսի հայտարարություն հնչեցնողը պատասխանատվության կենթարկվի։

Վաղ առավոտից վերաքննիչ դատարանի բակում էին հավաքվել Քոչարյանի աջակիցները և նրա ազատազրկումը պանջողները։ Պարբերաբար հնչում էին վիրավորական արտահայտություններ։ Քոչարյանի աջակիցները մյուս խմբում նկատելով Վարդգես Գասպարիին սկսեցին բղավել՝ «Գասպարի, պառկիր», բայց ոստիկանները նրանց հորդորեցին դադարեցնել այդպիսի վանկարկումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG