Մատչելիության հղումներ

Վարչապետը հյուրընկալել է անվանի գիտնական Ռեյմոնդ Դամադյանին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալով հայազգի անվանի գիտնական, գյուտարար և բժիշկ Ռեյմոնդ Դամադյանին, ով մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ (MRI) սարքի ստեղծողն է, նշել է, որ պարոն Դամադյանը հայ ժողովրդի տաղանդի բացառիկ օրինակ է։

Վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կպերի վարչությունը հաղորդում է, որ Փաշինյանը ողջունել է հայտնի գիտնականի այցը հայրենիք և բարձր գնահատել բժշկության ոլորտում հեղափոխական դեր ունեցած նրա գիտական հայտնագործությունը:

«Ձեր այցը լավ առիթ է քննարկելու ապագա Հայաստանի մասին մեր պատկերացումները: Մեր կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես տեխնոլոգիապես զարգացած պետություն և Ձեզ նման հայրենակից ունենալը վստահություն է ներշնչում, որ դա իրագործելի խնդիր է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի բժշկական և գիտական շրջանակների հետ համագործակցության, նոր MRI սարքով ՀՀ առողջապահության ոլորտը համալրելու հնարավորությունների, ինչպես նաև կրթության ու գիտության ոլորտների զարգացման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG