Մատչելիության հղումներ

Լցանավերի միջադեպից հետո ԱՄՆ հզորացնում է զորքը Մերձավոր Արևելքում


MH-60R ամերիկյան ռազմական ուղղաթիռից արված լուսանկարը պատկերում է ականը դուրս հանող իրանցիներին:
MH-60R ամերիկյան ռազմական ուղղաթիռից արված լուսանկարը պատկերում է ականը դուրս հանող իրանցիներին:

Միացյալ Նահանգները հրապարակել է լրացուցիչ նյութեր, որոնք, ըստ Վաշինգտոնի, հաստատում են Իրանի առնչությունն Օմանի ծոցում անցած շաբաթվա ընթացքում երկու նավթատար լցանավերի վրա տեղի ունեած հարձակմանը:

Պենտագոնը հրապարակել է ուղղաթիռից արված լուսանկարներ, որոնք պատկերում են Kokula Courageous ճապոնական լցանավի նավակողից չպայթած ականը դուրս հանող իրանցի զինվորականներին:

Պենտագոնը երեկ հաղորդել է Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ շուրջ հազար լրացուցիչ զինծառայող Մերձավոր Արևելք գործուղելու մասին:

ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանն ասել է, որ այդ զորախմբի նպատակն է Մերձավոր Արևելքում անհրաժեշտության դեպքում պաշտպանել օդային, ծովային և ցամաքային հնարավոր թիրախները:

Նա ասել է նաև, որ Միացյալ Նահանգներն ուշադրությամբ հետևում է զարգացումներին և հարկ եղած դեպքում էլ ավելի կուժեղացնի ռազմական ներկայությունը տարածաշրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG