Մատչելիության հղումներ

Հանկարծամահ է եղել Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին


Դատարանի դահլիճում հանկարծամահ է եղել Եգիպտոսի նախկին նախագահ և մահմեդական «Մահմեդական եղբայրներ» շարժման նախկին առաջնորդ Մուհամեդ Մուրսին:

67-ամյա Մուրսին մասնակցում էր իրեն ներկայացված լրտեսության մեղադրանքով գործի քննությանը: Նա նաև մեղադրվում էր պաղեստինյան ծայրահեղական «Համաս» խմբավորման և լիբանանյան «Հեզբոլլահի» հետ կապերի մեջ:

Եգիպտական պետական լրատվամիջոցների տվյալներով՝ Մուրսին մահացել է սրտի կաթվածից: Նախկինում նրա առողջության հետ կապված խնդիրների մասին չի հաղորդվել։

Բժշկական եզրակացության մեջ որևէ մարմնական վնասվածքի մասին նշված չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG