Մատչելիության հղումներ

«Թայմ»․ Ֆրանիական Բեարրիցում Պուտինի ընտանիքն ունի երկու շքեղ առանձնատուն


Կիրիլ Շամալովին և Եկատերինա Տիխոնովային պատկանող առանձնատունը Բեարրիցում:
Կիրիլ Շամալովին և Եկատերինա Տիխոնովային պատկանող առանձնատունը Բեարրիցում:

«Թայմ» պարբերականի հետաքննության համաձայն, ֆրանսիական Բեարրից քաղաքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընտանիքն ունի երկու թանկարժեք առանձնատուն:

Լրագրողներին հաջողվել է զրուցել անշարժ գույքի գործակալ Լորեն Վեբերի հետ, ում խոսքով, 2012-ին առք ու վաճառքի պայմանագիրը ստորագրել են անձամբ Պուտինի դուստր Եկատերինա Տիխոնովան և նրա ամուսին Կիրիլ Շամալովը: Ըստ փաստաթղթերի, գնորդը Շամալովն է՝ Պուտինի ենթադրյալ դստեր՝ Տիխոնովայի ամուսինը, իսկ վաճառողը Պուտինի մտերիմներից միլիարդատեր Գենադի Տիմչենկոն:

Վեբերը պատմել է նաև, որ անցած տարի կապվել էր Շամալովի հետ և հարցրել, թե ինչպես արձագանքի առանձնատան մասին լրագրողների բազմաթիվ հարցումներին: Շամալովը խնդրել էր ոչինչ չհայտնել լրագրողներին:

Տիխոնովային և Շամալովին պատկանող այս առանձնատան մասին տեղեկությունը «Թայմ»-ի հետ զրույցում հաստատել է նաև Բեարրիցի քաղաքապետը, որն ասել է, թե Տիխոնովային և Շամալովին քաղաքի բնակիչները հաճախ են տեսնում շուկայում:

Ծովափնյա այս նույն քաղաքում մեկ այլ առանձնատուն պատկանում է Պուտինի նախկին կնոջ՝ Լյուդմիլա Պուտինայի ամուսին Արթուր Օչերետնիին: Նրանք ամուսնացել են 2015-ին, Պուտինների ամուսնալուծությունից երկու տարի անց:

«Զնակ․կոմ» պաբերականի հրապարակման համաձայն, Շամալովային և Տիխոնովային պատկանող առանձնատան տարածքը 300 քառակուսի մետր է, հողակտորի տարածքը՝ 2 հազար քառակուսի մետր: Առանձնատունը գտնվում է անմիջապես ծովափին, շուկայան արժեքը մոտ 3,5 միլիոն եվրո է:

«Թայմ»-ը փորձել է խոսել և՛ Շամալովի, և՛ Տիխինովայի, և՛ Լյուդմիլա Պուտինայի հետ, սակայն նրանք անպատասխան են թողել պարբերականի հարցումները:

Անցած տարի Ֆրանսիայի ձախակողմյան ուժերը բողոքի ցույց էին կազմակերպել Շամալովի և Տիխինովայի առանձնատան մոտ՝ «КГБ, դո՛ւրս Ֆրանսիայից» կարգախոսով:

Կրեմլը չի հերում կամ հաստատում, որ Եկատերինա Տիխոնովան Վլադիմիր Պուտինի դուստրն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG