Մատչելիության հղումներ

Լեհաստանի տարածքում կարող է ամերիկյան ռազմակայանների ցանց տեղակայվել


Լեհաստանի տարածքում ամերիկյան վեց ռազմակայան կտեղակայվի, այսօր «Լեհական ռադիոյի» եթերում նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը: Նրա խոսքով Լեհաստանում տեղակայվելիք ՆԱՏՕ-ի ուժերը նախևառաջ պետք է չեզոքացնեն Ռուսաստանից եկող ռազմական սպառնալիքը:

«Ռազմակայանների տեղակայման վայրերը Վարշավան և Վաշինգտոնը կհստակեցնեն առանձին համաձայնագրով», - նշել է Լեհաստանի պաշտպանության նախարարը:

Նախորդ շաբաթ ԱՄՆ և Լեհաստանի նախագահները պայմանավորվածություն էին ձեռք բերել, ըստ որի Գերմանիայից Արևելյան Եվրոպա կվերատեղակայվեն շուրջ հազար ամերիկացի զինվորականներ ինչպես նաև հետախուզական անօդաչու թռչող սարքեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG